19 ապրիլի 2017 - 16:50 AMT
ՀՀ բուժկենտրոններն ապահովված են հակաթույնով. Ներարկումն անվճար է

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ապրիլի 19-ին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Դեպքը տեղի է ունեցել Երևանում: Տուժածը Արարատի մարզի բնակիչ է:

Նա տեղափոխվել է բժշկական հաստատություն, որտեղ ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է:

Նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:

2016 թվականին օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է ապրիլի 13-ին: