20 ապրիլի 2017 - 12:07 AMT
Ալբանիայում չեն կարողացել նախագահ ընտրել թեկնածուների բացակայության պատճառով

Ալբանիայում չեն կարողացել նախագահ ընտրել թեկնածուների բացակայության պատճառով: Իշխող կուսակցությունը վարչապետ Էդի Ռամոյի գլխավորությամբ որոշել է թեկնածու չառաջադրել քվեարկության առաջին փուլում:

«Մենք թեկնածուներ չենք առաջադրել, ցույց տալու համար ընդդիմության հետ նոր նախագահի ընտրության հարցում գործակցելու մեր ցանկությունը, հասնելու համար կոնսենսուսի Ալբանիայի բոլոր քաղաքական ուժերի հետ»,-հայտարարել է խորհրդարանի նախագահ Իլիր Մետան, գրում է ՌԻԱ Նովոստին Ֆրանս Պրեսի վրա հղումով:

Թեկնածուների առկայության դեպքում նրանցից մեկի հաղթանակի համար հարկավոր կլիներ առնվազն 84 պատգամավորի աջակցությունը 140-ից: Եթե 5 ռաունդից հետո նախագահ այդպես էլ չընտրվի, գործող խորհրդարանը կլուծարվի:

Ալբանիայի ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանը փետրվարի սկզբից՝ պահանջելով անցումային կառավարություն ստեղծել նախապատրաստելու համար ազատ և ազնիվ ընտրությունների անցկացումը: