20 ապրիլի 2017 - 15:43 AMT
Եվգենիա Մեդվեդևան նոր ռեկորդ է սահմանել

Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) աշխարհի առաջնությունում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել կարճ ծրագրում հավաքած միավորներով՝ գերազանցելով իր իսկ նվաճումը:

Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Մեդվեդևան 80.85 միավոր է ստացել: Նախորդ ռեկորդը 79.21 միավոր էր, որը Մեդվեդևան սահմանել էր 2016-ին Մարսելում կայացած Գրան պրիի եզրափակչում, գրում է Lenta.ru-ն:

Տոկիոյում ընթացող գեղասահքի աշխարհի թիմային առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը 33 միավորով Ռուսաստանի հավաքականն է:

Ապրիլի 1-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նոր համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ և ազատ ծրագրերում: 17-ամյա Մեդվեդևան 233.41 միավոր է ստացել՝ գերազանցելով 2017-ի հունվարին Չեխիայում Եվրոպայի առաջնության ժամանակ սահմանած իր իսկ ռեկորդը (229,71 միավոր):

Մեդվեդևան դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, նա նաև աշխարհի կրկնակի չեմպիոն է: