29 հոկտեմբերի 2007 - 17:35 AMT
Ուրմաս Պաետ. Բոլոր հակամարտությունները Կովկասում պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով
Կովկասում չպետք է լինեն «սառեցված հակամարտություններ», բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Այդ մասին Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը հայտարարել է երկուշաբթի օրը Բաքվում: «Ղարաբաղյան, վրաց-աբխազական, վրաց-օսական հակամարտությունները, ինչպես նաեւ հակամարտությունը Մերձդնեստրում շատ զգայուն են եւ արգելակում են երկրների զարգացումը»,-ասել է նախարարը, հաղորդում է «Թրենդը»: