20 ապրիլի 2017 - 18:35 AMT
Էլինա Դանիելյանն առաջին պարտությունն է կրել ԵԱ-ում

Ապրիլի 19-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ութերորդ տուրը: Մարիա Գևորգյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթանակ են տարել, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել է:

Ութ տուրի արդյունքներով Դանիելյանը 5.5 միավորով 10-րդ տեղում է, Գևորգյանը, Մկրտչյանը, Գալոյանը` 4-ական միավոր ունեն (53-րդ, 60-րդ, 62-րդ տեղեր):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: