21 ապրիլի 2017 - 13:48 AMT
Փարիզյան ահաբեկչության ենթադրյալ մասնակիցը ներկայացել է ոստիկանություն

Փարիզի Ելիսեյան դաշտերում ահաբեկչության երկրորդ ենթադրյալ մասնակիցը ներկայացել է բելգիական Անտվերպենի ոստիկանություն:

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ որոնում է այդ մարդում Բելգիայի իշխանությունների հարցումով:

Իրավապահները չեն հայտնել, թե արդոյք ոստիկանություն ներկայացած անձը ճանաչում է իր մեղքը, հայտնում է BBC-ին:

Կասկածյալի անունը և քաղաքացիությունը դեռ չի հրապարակվել:

Չնայած, որ ծայրահեղական «Իսլամական պետությունը» Ելիսեյան դաշտում ոստիկանին սպանած տղամարդուն անվանում է բելգիացի Աբու Յուսեֆ, պատճառներ չկան կարծելու, որ նա իրոք այդ երկրի քաղաքացի է, ասել է դատախազը:

Փարիզում, որտեղ ապրիլի 23-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը, ընդունվել են անվտանգության խստացված միջոցներ: Այդ մասին ապրիլի 21-ի առավոտյան հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնյովը: «Կառավարությունն ամբողջությամբ մոբիլիզացված է: Ոչինչ չպետք է խանգարի ժողովրդավարական գործընթացին մեր երկրում», -հայտարարել է նա:

Փարիզի կենտրոնական Ելիսեյան դաշտեր (Champs-Élysées) պողոտայում ապրիլի 21-ին ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել: Reuters հաղորդմամբ, հարձակվողը դուրս է եկել մեքենայից ու Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, սպանելով մեկին ու վիրավորելով մյուսին: Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով:

Ինչպես հյատնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն, հարձակվողի ավտոմեքենան կանգ է արել ոստիկանության բաժանմունքի մոտ երեկոյան մոտ 21:00-ին: Նա դուրս է եկել մեքենայից և կրակ բացել Կալաշնիկովի ինքնաձիգից: Սպանելով ոստիկանին՝ նա փորձել է փախչել, կրակելով նաև այլ ոստիկանների ուղղությամբ: Նրանցից 2-ը վիրավորվել է: Ոտքի թեթև վիրավորում է ստացել նաև զբոսաշրջիկներից մեկը: