21 ապրիլի 2017 - 15:59 AMT
Մոսկվա-Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին է բացվել

«Մոսգոռտրանս» ընկերությունը բացել է առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին Մոսկվայի և Երևանի միջև՝ Բեսլանի մոտ մեծ վթարից հետո, որի ժամանակ 5 մարդ զոհվեց: Ավտոբուսները կերթևեկեն շաբաթը 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: Ավտոբուսները կմեկնեն Մոսկվայի «Հարավային դարպասներ» միջազգային կայարանից և «Տյոպլի ստան» ավտոկայանից, հայտնում է «Մոսգոռտրանսի» մամուլի ծառայությունը:

«Պաշտոնական երթուղին Մոսկվայի և Երևանի միջև կոչված է արագ, հաճախակի և առավելագույնս անվտանգ երթևեկություն ապահովել ուղևորների համար, որոնք մեկնում են Մոսկվայից Երևան: Մոսկվայի «Հարավային դարպասներ» միջազգային կայարանը, որտեղից կմեկնեն ավտոբուսները, հագեցած է զննության գոտիներով, մետաղաորսիչ սարքերով և տեսադիտարկման համակարգերով»,-ասել է Ավոտկայանների շահագործման և զարգացման ծառայության տնօրեն Եվգենի Ժիգունովը:

2016-ի հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է, 27՝ տուժել: