Ամերիկյան Fox հեռուստաալիքը որոշել է թողարկել The X-Files հայտնի սերիալի ևս մեկ եթերաշրջան:
10 դրվագից բաղկացած եթերաշրջանը կթողարկվի 2018 թվականին, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆոքս Մալդերի ու Դանա Սքալիի դերերն, ինչպես նախկինում, կկատարեն Դևիդ Դուխովնին ու Ջիլիան Անդերսոնը:
2016 թվականին վերաթողարկվելուց հետո սերիալը դարձել էր ամենառեյթինգայիններից մեկն. ամեն դրվագը դիտել էր միջինը 16 մլն հեռուստադիտող:
1993-2002 թվականին թողարկված սերիալն ունեցել էր 9 եթերաշրջան, ընդամենը՝ 202 դրվագ: 1998-ին ու 2008-ին դրա հիման վրա 2 լիամետրաժ ֆիլմ էր նկարահանվել: Սերիալը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ 16 անգամ դառնալով «Էմմիի» ու 5 անգամ՝ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր:
Կարդացեք նաև. 10 սերիալ, որոնք կարելի է դիտել գարնանը