21 ապրիլի 2017 - 19:16 AMT
Փայլանը Մեջլիսից պահանջել է քննել 1915-ին հայերի «տեղահանության մասին» օրենքի հետևանքները

Թուրքիայի հայ պատգամավոր Գարո Փայլանը Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Մեջլիսի ղեկավարությանը:

«Ժամանակավոր տեղահանության օրենք»-ը ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի հունիսի 1-ին, նշում է Ermenihaber-ը՝ հղում անելով «Ակոսին»: Օրենքի ընդունմանը հետևեց հայերի, հույների, ասորիների տեղահանությունն ու ցեղասպանությունը:

2016 թվականի ապրիլին Փայլանը մեջլիս էր տարել Ցեղասպանության ժամանակ զոհված 7 հայ տատգամավորների, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի լուսանկարները և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ:

Կարդացեք նաև. Փայլան. Ցեղասպանության հարցում թուրք պատգամավորները կորցրել են բազմակարծության իրավունքը