22 ապրիլի 2017 - 10:05 AMT
Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:

Սա հայ շախմատիստի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր, ինչը թույլ է տվել մրցաշարում ժամանակից շուտ հաղթել և զբաղեցնել առաջին հորիզոնականը:

ՀԱՕԿ-ը ներկայացնում է վեցերորդ տուրի արդյունքները. Արոնյան-Հոու Յիֆան` 1:0, Նայդիչ-Կարլսեն, Բլյուբաում-Կարուանա, Վաշյե-Լագրավ-Մայեր` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը վեցերորդ տուրից հետո. 1. Արոնյան` 5 միավոր, 2-3. Կարուանա, Կարլսեն` 3.5-ական, 4-6. Հոու Յիֆան, Վաշյե-Լագրավ, Նայդիչ` 3-ական, 7-8. Մայեր, Բլյուբաում` 1.5-ական միավոր:

Եզրափակիչ` 7-րդ տուրում Արոնյանը կխաղա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ: