22 ապրիլի 2017 - 19:54 AMT
Գյումրիում ռուս զինծառայող է սպանվել

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է սպանվել:

Ինչպես հայտնում է Գլխավոր դատախազությունը, սպանված զինծառայողը Դմիտրի Սերգեյի Յալպաևն է, ծնված 1996 թ.:

Նրա դին հայտնաբերվել է Բուլվարային փողոցի մոտ գտնվող «Արգո» խանութի մոտ, ռազմաբազայից ոչ հեռու:

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ՝ 20-ամյա Ջ. Ա-ն։ Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։