22 ապրիլի 2017 - 20:42 AMT
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

ՀՀ-ն ներկայացնող Հարություն Մերդինյանը նժույգթափերի վրա ստացել է 14.833 միավոր և նվաճել է բրանզե մեդալ։

Ավելի վաղ, բազմամարտում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը (82.864 միավոր):

Օղակներ վարժության եզրափակչում կմրցեն Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը։