23 ապրիլի 2017 - 20:24 AMT
Ազատություն հրապարակում այրվել է Թուրքիայի դրոշն ու մեկնարկել Ջահերով երթը

Ապրիլի 23-ի երեկոյան Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը:

Հավաքվածները երթի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության տարիներին զոհված 1.5 մլն անմեղ հայերի հիշատակը, այնուհետև հրկիզեցին Թուրքիայի դրոշը` որպես այդ երկրի կոմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող դրոշից էլ վառեցին ջահերը:

Երևանում Ջահերով երթն անցկացվում է արդեն 18-րդ անգամ: