24 ապրիլի 2017 - 11:14 AMT
Կոլումբիայում ՀՀ քաղաքացին փախել է գերությունից՝ խլելով զենքն ապստամբներից

ՀՀ և ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյանը, որը գերեվարվել էր Կոլումբիայում Ազգային ազատագրման բանակի ապստամբ խմբավորման կողմից, խլել է զենքն իրեն հսկող զինյալներից, վիրավորել 5 անձի և փախել:

Ըստ Ազգային ազատագրման բանակի, Ոսկանյանին պատրաստվում էին ազատել:

«Ազգային ազատագրման բանակի կենտրոնական հրամանատարությունն ափսոսում է, որ չի կարողացել կատարել Ոսկանյանի ազատագրման գործողությունը»,-ասվում է ապստամբների կայքում, հայտնում է Kommersant-ը:

Արսեն Ոսկանյանը գերեվարվել էր 2016-ի նոյեմբերի 5-ին: Կոլումբիայում նա զբաղվում էր թունավոր գորտերի որսով՝ միջազգային շուկայում վաճառելու նպատակով: