24 ապրիլի 2017 - 15:15 AMT
Հավաք Մոսկվայում` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի. «Հիշում եմ և պահանջում»

Մոսկվայում ռուսաստանյան հանրության համաքաղաքային հանրահավաք կանցկացվի «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը:

Հանրահավաքին մասնակցում են օրենսդիր մարմինների, հասարակական կազմակերպությունների և միավորումների, փորձագիտական շրջանակների, մտավորականության և երիտասարդների ներկայացուցիչներ:

Նշվում է, որ հանրահավաքի նպատակն է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և նպաստել ոճրագործության միջազգային ճանաչման գործընթացին, ինչը թույլ կթա խուսափել ցեղասպանության կրկնությունից ապագայում:

ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին: 2015-ի նոյեմբերի 25-ին, Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի ոչնչացման հաջորդ օրը Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը ներկայացվել էր Ռուսաստանի Պետական դումայում: 2016-ի մարտին ՌԴ կառավարությունն ու Բարձրագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության եղելության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծին:

Ընթերցեք նաև. Հայոց ցեղասպանությունը լուսանկարներում. Հայերի ջարդերի 11 կադր