24 ապրիլի 2017 - 17:34 AMT
SIPRI. 2016-ին Ադրբեջանը 36%-ով կրճատել է ռազմական ծախսերը

2016-ին Ադրբեջանը 36%-ով կրճատել է ռազմական ծախսերը նավթի գների անկման պատճառով: Այդ մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում:

Ըստ զեկույցի, 2016-ին ռազմական ծախսերի ընդհանուր ծավալն աշխարհում աճել է 0,4%-ով 2015-ի համեմատ՝ կազմելով $1.69 տրլն:

Սպառազինության վրա ծախսերով առաջին տեղը պահպանել է ԱՄՆ-ն, որի ռազմական ծախսերը 2016-ին աճել են 1,7%-ով և հասել $611 մլրդ: Երկրորդ տեղում է Չինաստանը՝ աճը կազմել է 5,4%, ինչը դրամական արտահայտմամբ կազմում է $215 մլրդ: SIPRI-ի զեկույցի երրորդ հորիզոնականում է Ռուսաստանը, որի ծախսերը ավելացել են 5,9%-ով՝ հասնելով $69.2 մլրդ:

Համաշխարհային ռազմական ծախսերը 2016-ին կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2,2%-ը: Ամենամեծ ծախսերը Մերձավոր Արևելքում են արվել, ամենացած ցուցանիշները գրանցվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝միջինը ՀՆԱ-ի 1,3%-ը: