24 ապրիլի 2017 - 17:20 AMT
Իրանահայերը Թուրքիայի դեսպանության առջև բողոքի ցույց են անցկացրել

Իրանում Թուրքիայի դեսպանության առջև բողոքի ցույց է անցկացվել՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Իրանահայերը պաստառներ էին պահում, որոնց վրա գրված էր. «Թուրքիայի հանցագործ քաղաքականությունն շարունակվում է Սիրիայում», «Թուրքիան հանցագործություն է կատարում, ԱՄՆ-ն՝ աջակցում» և այլն, հայտնում է Ruptly TV-ին:

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: