24 ապրիլի 2017 - 18:29 AMT
Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներով ինստալյացիաներ՝ Երևանում

Ի նշան Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին երախտիքի, Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել նախաձեռնությամբ:

Ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհին և Ազատության հրապարակի սկզբնամասում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով քաղաքային ինստալյացիաներ:

Գաղափարի հեղինակները նաև «Հաջորդը կարող է լինել Ձեր երկիրը» երկլեզու գրառումով դատարկ հատվածներ են թողել՝ ապագայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների համար:

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:

Կարդացեք նաև՝ Ստամբուլում իրավապահներն արգելել են Ցեղասպանության հիշատակի միջոցառումը