24 ապրիլի 2017 - 20:48 AMT
Մխիթարյան. «Մտքերով հայրենակիցներիս հետ եմ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

«24 ապրիլ, 1915 թվական…Հայոց պատմության մեջ մռայլ ամսաթիվ: Ես մտքերով իմ հայրենակիցների հետ եմ» ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

Նա տեղադրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկար և օգտագործել #NeverForget հեշթեգը:

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:

Կարդացեք նաև՝ Թրամփը չի կիրառել «ցեղասպանություն» բառն ապրիլի 24-ի ուղերձում