25 ապրիլի 2017 - 10:37 AMT
Հայաստանի վետերանների հավաքականը հաղթանակով է սկսել շախմատի ԱԱ-ն

Հունական Հերսոնիսսոսում` Կրետե կղզում, մեկնարկել է շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը:

Հայաստանի հավաքականը, որի կազմում են Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը, Նորայր Քալանթարյանը, հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում:

Մեկնարկային տուրում մեր հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է մրցաշարի տանտերերին: Երեք խաղում գրանցվել է 4:0 հաշիվ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը մասնակցում է 22 թիմ, 9 տուր կխաղացվի: