25 ապրիլի 2017 - 14:32 AMT
Զիդանը կարող է հեռացվել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը, եթե ընթացիք մրցաշրջանում տիտղոս չնվաճի:

Զիդանի հեռանալու դեպքում Արքայական ակումբը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, AS-ին հղումով գրում է Izvestia.ru-ն:

Գերմանացի մասնագետը մինչև 2020-ը պայմանագիր ունի Բունդեսթիմի հետ:

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Ռեալը» «Սանտագո Բերնաբեու» ստադիոնում 2:3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»: «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում խաղալու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: