25 ապրիլի 2017 - 18:10 AMT
Արցախի զբոսաշրջային պրոդուկտները՝ «Ինտուր Էքսպո 2017» միջազգային ցուցահանդեսում

Ապրիլի 21-ից 23-ը Երևան քաղաքում կայացած Ինտուր Էքսպո 2017 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին ներկայացված էր նաև Արցախի զբոսաշրջային արդյունքը:

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ձեւավորված տաղավարում ներկայացված էին հանրապետությունում գործող 6 զբոսաշրջային ընկերության և որակավորում ունեցող հյուրանոցի տնտեսության օբյեկտներ:

Ցուցահանդեսի աշխատանքային 3 օրվա ընթացքում Արցախի պատվիրակությունն արդյունավետ աշխատանքներ է իրականացրել՝ տեղեկատվություն փոխացնելով շահագրգիռ զբոսաշրջային ընկերություններին և ցուցահանդեսի այցելուներին, ինչպես նաև ստեղծել մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորություններ:

Ցուցահանդեսին Արցախի Հանրապետությունը մասնակցում է երրորդ անգամ՝ ներկայացնելով Արցախի զբոսաշրջային արդյունքը հայկական զբոսաշրջային շուկայում: