26 ապրիլի 2017 - 13:18 AMT
Նալբանդյան. Չեխիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումն արժեքավոր ներդրում է

Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն արժեքավոր ներդրում էցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Չեխիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Չեխիայի խորհրդարանն դատապարտել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում ապրիլի 25-ին կատարված գրառումով հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ 104 ձայնով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- գրել է նա:

«Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։

Չեխիայի Պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: