Եվրոպայի երկրներում կարմրուկի բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Մարդու բարեկեցության և սպառողի իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող ՌԴ դաշնային ծառայությունը հայտնել է Եվրոպայի 14 երկրում 2017-ի սկզբից տարածված կարմրուկի համաճարակի մասին:
Ավելի վաղ այդ մասին հայտնել էր նաևէ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Նշված ժամկետում բժշկի է դիմել ավելի քան 4000 մարդ՝ Ավստրիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Բելգիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Իսլանդիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում:
Ամենից շատ դեպքեր են գրանցվել Ռումինիայում և Իտալիայում, եղել են նաև մահացու ելքով դեպքեր:
Մասնագետները ենթադրում են, որ կարմրուկի տարածման պատճառը Եվրոպայի երկրներում պատվաստված մարդկանց քանակի նվազումն է և սահմանափակիչ միջոցառումների բացակայությունը շրջաններում, հայտնում է Lenta.ru-ն:
Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է: Դա դասականորեն մանկական վարակ է, սակայն վերջին 10-15 տարիներին հիվանդացությունը աճել է 16-17 տարեկանների և մեծահասկների շրջանում: Հիմնականում ելքը բարենպաստ է, իսկ նյարդային և այլ բարդությունների դեպքում խիստ լուրջ (մենինգոէնցեֆալիտներ և էնցեֆալիտներ):