26 ապրիլի 2017 - 16:20 AMT
ՀՀ կժամանի արքայադուստր Դինա Մայրեդը

Ապրիլի 28-ին ՀՀ-ում կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրես» միջոցառմանը կմասնակցի Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը:

Նա կոնգրեսին հանդես կգա հատուկ ելույթով:

Երևանի Պետական բժշկական Համալսարանը և Արյունաբանության և Ուռուցքաբանության հայկական ասոցիացիան ապրիլի 28-ին անցկացնելու է «Քաղցկեղը վերապրածների կոնգրես» միջոցառմանը, որը տեղի կունենա ԵՊԲՀ Նիստերի դահլիճում: