26 ապրիլի 2017 - 16:31 AMT
Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը կտեղադրվի Երևանում

Երևանի ավագանին հավանություն է տվել Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշման նախագծին:

Նշվել է, որ ազատամարտիկ Լևոն Սարգսյանը, հերոսաբար մարտնչելով հայրենիքի սահմանների պաշտպանության համար, նահատակվել է Ֆիզուլիի ազատագրման մարտում։

Ազատամարտիկի հուշարձանը կտեղադրվի Շենգավիթ վարչական շրջանի հ. 99 հիմնական դպրոցի բակում:

Արցախյան ազատագրական պատերազմը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է 1988-1994-ին։ Պաշտոնական տվյալներով՝հայերը ունեցել են 5 հազար զոհ (ինչպես նաև՝ հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում), իսկ Ադրբեջանցիները՝ 40 հազար զոհ։