26 ապրիլի 2017 - 17:29 AMT
Ուելդանով-Գալուստյանի դատը Բաքվում սկսվել է. Նա իրեն մեղավոր չի ճանաչել

ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանի դատավարությունը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է ապրիլի 26-ին:

Նիստն անցել է փակ ռեժիմով: Դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը:

Ուելդանովն իրեն մեղավոր չի ճանաչել: Լցվել են 5 վկաների ցուցմունքները: Դատավարությունը կշարունակվի ապրիլի 28-ին, հայտնում է Haqqin.azը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով նախնական քննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան:

Ավելի վաղ հաղորվել էր, որ ի պատասխան Ուելդանով-Գալուստյանի ընտանիքի բողոքների՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն առաջարկել է նրանց ըմբռնումով վերաբերվել երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»: Դրանով իսկ դեսպանությունը փաստացի հաստատել է քաղաքացու հետապնդման ազգային դրդապատճառը:

Գալուստյանի ձերբակալությունը սոցցանցերում լայն քննարկման առիթ է դարձել։ Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, Ուելդինովը Բաքու է այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեց: Մարիա Միրզոյանը հայտնել է նաև, որ իր եղբայրը ծնվել է Բաքվում, սակայն ամուսնանալուց հետո կնոջ ազգանունը վերցրած լինելով՝ նախկինում խնդիրներ չի ունեցել այնտեղ։