26 ապրիլի 2017 - 17:49 AMT
Metal Attack 2017 երկօրյա փառատոն՝ Երևանում

Երևանում Metal Attack 2017 երկօրյա փառատոն կանցկացվի: Փառատոնը տեղի կունենա մայիսի 20-ին և 21-ին DAS ակումբում։

Կմասնակցի 10 խումբ Հայաստանից, Վրաստանից և Դանիայից։

Մասնակիցների թվում են՝ Divahar (Հայաստան) Black Metal, Unaesthetic (Հայաստան) Doom metal, Hexis (Դանիա) Black/Hardcore, Telos (Դանիա) Blackened mathcore, ResistenciaX (Վրաստան) Hardcore, Vasgorshalrud (Վրաստան) Grindcore, Merial (Հայաստան) Black Metal, EDHID (Վրաստան) Mathcore, Ildaruni (Հայաստան) Pagan Black Metal, Dorck Angegh (Հայաստան) Folk / Progressive Metal, ասվում է փառատոնի կազմակերպիչ Zhesht Events-ի հաղորդագրության մեջ:

Տոմսերի արժեքն է՝ 5000 դրամ երկու օրվա համար նախօրոք գնելու դեպքում և 3000 դրամ մեկ օրվա համար՝ մուտքի մոտ:

Ապրիլի 20-ին Zhesht Events-ը կազմակերպել էր բրիտանական լեգենդար Napalm Death խմբի համերգը « Վիտամին » ակումբում, Համերգի հատուկ հյուրերն էին ռուսական Tacit Fury և վրացական DismoriaL խմբերը։