27 ապրիլի 2017 - 09:05 AMT
Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-ից 23-ը

Այս տարի միասնական քննությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ից 23-ը` յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:

Համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է, Գնահատման և թեստավորման կենտրոնին հղումով հաղորդում է «Հայկական ժամանակը»:

Ըստ առանձին օրերի և առարկաների` միասնական քննությունները կանցկացվեն հետևյալ հերթականությամբ.

հունիսի 2 - կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն

հունիսի 6 - «հայոց լեզու և գրականություն»

հունիսի 9 - ֆիզիկա

հունիսի 13 – օտար լեզուներ

հունիսի 16 – մաթեմատիկա

հունիսի 20 – հայոց պատմություն, քիմիա

հունիսի 23 – ռուսաց լեզու

Քննությունների օրերի մասին նախագիծը կհաստատվի, ապա գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պաշտոնական կայքում կտեղադրվի մայիսի 2-ից հետո:

ԳԹԿ-ն ավարտել է միասնական քննություններին մասնակցել ցանկացող շրջանավարտների դիմում-հայտերի ընդունման ու նաև դրանց ճշգրտման գործընթացը:

Ըստ այդմ, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 հազար 800 դիմորդ: Երկրորդ փուլի ընդունելության մասին կհայտարարվի ավելի ուշ:

2017-ին դիմորդների թիվը նախորդ տարվա դիմորդների թվից պակաս է մոտ 1500-ով: