27 ապրիլի 2017 - 09:35 AMT
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 350 կրակոց

Ապրիլի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 350 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ: Այդ ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց: