27 ապրիլի 2017 - 11:59 AMT
«Ռեյկյավիկ Օփենի» նախավերջին տուրում Սերգեյ Մովսեսյանը 3-րդն է

«Ռեյկյավիկ Օփենի» նախավերջին՝ 9-րդ տուրում ՀՀ-ն ներկայացնող Սերգեյ Մովսեսյանը պարտիան ավարտել է հաղթանակով, ինչի շնորհիվ այս պահին 7 միավորով կիսում է 2-11-րդ տեղերը։

Լրացուցիչ ցուցանիշներով նա 3-րդն է։ Կես միավորով բոլորից առաջ է անցել Անիշ Գիրին, գրում է Chess.am-ը։

Տաթև Աբրահամյանը նույնպես հաղթանակ է տարել և ունի 6 միավոր։

Ապրիլի 27-ին «Ռեյկյավի Օփեն»-ում մրցաշարային վերջին օրն է։ Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Մուստաֆա Յիլմազն է։