27 ապրիլի 2017 - 14:59 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դոմենային անվանումների գրանցում է առաջարկում .հայ տիրույթում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև մայիսի 31-ը .հայ տիրույթում դոմենային անվանում գրանցելու դեպքում՝ 1 տարվա վճարը կկազմի ընդամենը 7000 դրամ: Առաջարկը գործում է առաջին 100 գրանցվողի համար:

Վերջերս ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերագործարկել է իր պաշտոնական նորացված կայքը՝ հասանելի դառնալով նաև հայատառ տարբերակով՝ մտս.հայ հասցեով: Դա կարևոր քայլ էր համացանցում հայատառ հաղորդակցումը խրախուսելու ուղղությամբ: Այդ նպատակի իրագործմանն է նպաստելու նաև .հայ տիրույթում դոմենային անվանումների գրանցման (հանգուցային անվանումների հաշվեգրման) հնարավորությունը:

Լինելով նորարարական ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործում է ամենապահանջված ծառայությունները մեկ վայրում առաջարկելու սկզբունքով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել մտս.հայ կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: