Գործադիրը հաստատել է ՀՀ 2017թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:
ՀՀ 2017թ. պետբյուջեով նախատեսված 560 մլն ՀՀ դրամ միջոցներով կլուծվի ծրագրի շահառու ճանաչված մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր:
ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 2008-2016թթ. ընթացքում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից լուծվել է 4728 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ մոտ 64 մլրդ ՀՀ դրամի հաշվին:
Դեռևս լուծում է պահանջում ծրագրի շահառու 653 ընտանիքի բնակարանային խնդիրը: