Գյումրիում 2017-ին նախատեսվում է նորոգել Շիրակի մարզային գրադարանի հարեւանությամբ գտնվող շենքի փոքրիկ հատվածը:
«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի վերականգնման համար ՀՀ մշակույթի նախարարությունը դրամաշնոր է փնտրում, հաղորդում է Գյումրիի Tsayg հեռուստատեսությունը:
Մեր մանկության տանգոն` 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված Ալբերտ Մկրտչյանի ֆիլմը։
Նկարահանումները տեղի են ունեցել երկու թաղամասում։ Հիմնական նկարահանումներն անցկացվել են նախկին Գորկի 22 հասցեում: Այդտեղ են նկարահանել տան տեսարանն ու բակը։ Եվ միայն ֆիլմի շատ փոքր՝ լույսը վառելու հատվածն է նկարահանվել գյումրեցիների սիրած «Գորկայի» այգու հարևանությամբ գտնվող հայտնի պատշգամբում: