5 նոյեմբերի 2007 - 14:02 AMT
ԵԽ գլխավոր քարտուղար. Ղարաբաղյան հարցը պետք է առաջնային լինի Երեւանի եւ Բաքվի արտաքին քաղաքականության մեջ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է դառնա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնային հարցը, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայատարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԵԽ-ն հստակ ձեւակերպել է երկու երկրներին ուղղված հանձնարարականը` ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Ըստ Թերի Դեւիսի, եւ Երեւանը, եւ Բաքուն համաձայնվել են այդ սկզբունքին: ԵԽ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ինչպես կազմակերպությունը, այնպես էլ ինքն անձամբ, շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Համոզվածություն հայտնելով, որ հայ եւ ադրբեջանցի ժողովրդները կիսում են այդ տեսակետը, Թերի Դեւիսը հիշեցրել է, որ ղարաբաղյան հարցը չի մտնում Եվրոպայի Խորհրդի իրավասությունների մեջ, այդ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: