2 մայիսի 2017 - 09:53 AMT
Վանում 1 օրում 3 երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Վանի նահանգի Գևաշ շրջանում մայիսի 1-ի ուշ երեկոյան գրանցվել է միանգամից երկու` 4.5 և 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվական ծառայությունը տեղեկացրել է, որ ցնցումները գրանցվել են մի քանի րոպե տարբերությամբ: Առաջին երկրաշարժի օջախը գտնվել է 13.6, իսկ երկրորդինը՝ 13.56 կմ խորության վրա:

Բացի այդ, վաղ առավոտյան Գևաշ շրջանում գրանցվել է 3.6 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ, որի օջախը գտնվել է 9.6 կմ խորության վրա:

2017-ի փետրվարին ևս 2 օրում Թուրքիայում 3 երկրաշարժ էր գրանցվել: