2 մայիսի 2017 - 11:23 AMT
«Գահերի խաղի» աստղը բացահայտել է գլխավոր կերպարների ճակատագիրը

Դանիացի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, որը հայտնի է Ջեյմե Լանիստերի դերակատարմամբ «Գահերի խաղը» սերիալում, մանրամասներ է ներկայացրել Ջեյմե և Սերսեյա Լանիստերների ճակատագրի վերաբերյալ:

Սիրահարված երկվորյակների ճակատագիրը շատ է հետաքրքրում հայտնի սերիալի երկրպագուներին և Կոստեր-Վալդաուն որոշել է բացահայտել գաղտնիքը և պատմել, թե ինչ է սպասում նրա հերոսին: Դերասանը նշում է, որ Ջեյմեն շատ նվիրված է Բրիեննային Տարտից, դա ակնահայտ է, երբ նրանք միասին են, նրանց միջև էմոցիոնալ ռեակցիաներ են առաջանում: Ըստ դերասանի, այդ զույգը չի միավորվի, Ջեյմեն թույլ չի տա նման մտքերին սողոսկել գլուխը, գրում է Svopi.ru-ն:

Ըստ դերասանի, Ջեյմեն չի պատկերացնում իր կյանքն առանց երկվորյակ քրոջ՝ Սերսեայի, նրանց սիրային կապը պատանեկան տարիներից է գալիս և շատ ամուր է, իսկ Բրիեննայի հետ կապը պատահեց միայն այն պատճառով, որ նա հեռու էր քրոջից: Ըստ դերասանի, Ջեյմին շատ է սիրում քրոջը և ոչ ոքի թույլ չի տա իրենց միջև կանգնել: Սակայն, դրանք զուտ գուշակություններ են, ասել է Վալդաուն, պետք է դիտել նոր եթերաշրջանը, իմանալու համար, թե ինչպես են զարգանում այդ հարաբերությունները:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: