2 մայիսի 2017 - 11:22 AMT
Խաչատուրովն ազատվել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է այդ պաշտոնից:

Համապատասխան հրամանը ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Յուրի Խաչատուրովը 2017-ի ապրիլի 14-ին նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Նա իր պարտականությունները ստանձնում է 2017-ի մայիսի 2-ին:

2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: