2 մայիսի 2017 - 17:01 AMT
Իրաքցի եզդիները բարդություններ ունեն Հայաստանում ինտեգրման հարցում

«Թոմսոն ռեյթեր» պարբերականը պատմել է այն դժվարությունների մասին, որոնց բախվում են իրաքցի եզդիները, որոնք հեռանալով Սինջարից, ապաստան են գտել տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Հայաստանում մեկ դարից ավելի բնավող 35.000 եզդիներին միացել են նաև Իրաքից փախած եզդի ընտանիքներ՝փրկվելով «Իսլամական պետության» զինյալների հետապնդումներից:

Հոդվածն անդրադառնում է նորեկներից մեկին. Արան, որը չի ցանկացել իր ամբողջական անունը նշել, բազում դժվարությունների է հանդիպել Հայաստանում: «Մենք կարծում էինք, որ խաղաղություն կգտնենք այստեղ, բայց դժվարությունները շատ են: Այստեղ կարծում են, որ մենք շատ տարբեր ենք, որ մենք արդեն իսկական եզդիներ չենք»,-ասել է Արան:

Հայաստանցի եզդիները կարծում են, որ իրենց եղբայրները Սինջարից չափազանց երկար ժամանակ են եղել Իրաքի իսլամական ավանդույթների ազդեցության տակ և փոխվել են:

«Մեր ապրելակերպը նրանց ապրելակերպից շատ է տարբերվում: Նրանք արդեն մահմեդականներ են: Մենք վախենումենք, որ նրանք անկայունություն և ահաբեկչություն կբերեն մեր տներ»,-ասել է հայաստանաբնակ եզդի Սևակ Մուրադյանը: Փորձելով հարթել ինտեգրման դժվարությունները՝ ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել Իրաքից դուրս գտնվող եզդիների ամենամեծ տաճարի կառուցմանը՝ հարգելու համար Սինջարում զոհվածների հիշատակը և հայաստանաբնակ եզդիների պատվին:

2014-ի օգոստոսին Սինջարի գրավումից հետո «Իսլամական պետության» զինյալները ցեղասպանության են ենթարկել շրջանում ապրող եզդիներին: Սպանվել է մոտ 5.000 մարդ, մոտ 7.000 կին և երեխա ստրկության է տարվել, իսկ ավելի քան 400.000-ը փախստակ

Photo. Reuters