2 մայիսի 2017 - 17:53 AMT
ԱՄԷ իշխանություններն ուզում են այսբերգներ բերել երկրի ափերի մոտ

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ Ֆուջեյրա էմիրության ափերի մոտ կարող են Անտարկտիկայից բերված սառցաժայռեր հայտնվել, որոնք որպես քաղցրահամ ջրի աղբյուր կծառայեն տարածաշրջանում:

Դա կարող է զգալիորեն փոխել կլիմայական պայմանները տարածաշրջանում, քանի որ սառցաժայռերից փչող սառը օդը կարող է հանգեցնել տեղումների ավելացման, գրում է ՌԻԱ Նովոստին Arabian Business պարբերականի վրա հղումով:

Բացի այդ, սառցաժայռերի հալոցքը, ըստ ծրագրի, կհանգեցնի նրան, որ քաղցրահամ ջուրը կլցվի ծովը, ինչը կնպաստի բնապահպանական բալանսի և կենսաբազմազանության վերականգնմանը:

Սառցալեռները նաև դիտարժան կլինեն զբոսաշրջիկների համար: