Մայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որին որպես մենակատար հանդես կգա 2017-ի Մալթայի միջազգային դաշնամուրային մրցույթի երկրորդ մրցանակակիր Ռուբեն Կոզինը (Ռուսաստան):
Համերգը սկսվելու է Վ.Ա. Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 13-ով: Այնուհետ առաջին անգամ Հայաստանում կհնչի Մ.Մուսորգսկու «Նկարներ պատկերասրահից» ստեղծագործության մշակումը լարային նվագախմբի համար, գրում է Panorama.am:
Համերգը ղեկավարելու է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: