Իրանի Գոլեստան գավառում ածուխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի, հայտնում է Ֆրանս Պրեսը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:
Ինչպես հայտարարել է Իրանի աշխատանքի նախարար Ալի Ռաբիեին Tasnim գործակալությանը, միջադեպի հետևանքով զոհվել է 35 հանքափոր:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ պայթյունի զոհ է դարձել 21 մարդ:
Ըստ տեղի ԶԼՄ-ների, ավելի քան 30 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Ավելի վաղ հայտարարվել էր 69 տուժածի մասին:
Պայթյունն ածխահորում տեղի է ունեցել մայիսի 3-ին Ազադշահր քաղաքից ոչ հեռու: Ըստ Fars գործակալության, հանքահորում պայթյունի պահին 500 մարդ է եղել, պայթյունը տեղի է ունեցել հերթափոխման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ երկրի շտապ օգնության ծառայության ղեկավար Փիր Հոսեյն Կուլիվանդը հայտնել էր, որ փլատակների տակ առնվազն 90 մարդ է մնացել: