7 նոյեմբերի 2007 - 13:11 AMT
Թուրքիան ԱՄՆ-ի համար ընդամենը տարանցիկ երկիր է
Թուրքիան այժմ ԱՄՆ-ի համար ընդամենը տարանցիկ երկիր է Եվրոպայի եւ Ասիայի հետ կապ պաշտպանելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի համար նման իրավիճակը շատ շահավետ է տնտեսապես եւ նա դրանից չի հրաժարվի ոչ մի դեպքում: «Դեպի Իրաք ամերիկյան զորքերի համար նախատեսված բեռնափոխադրումների համար ՌՕՈՒ ռազմակայանների անհրաժեշտության մասին խոսակցություններն անլուրջ են: Տարածաշրջանում շատ են այն երկրները, որոնք ուրախությամբ ռազմակայաններ կտրամադրեին ԱՄՆ-ի ինքնաթիռների համար: Իսկ ինչ վերաբերում ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հայտարարությանն այն մասին, թե Իրաքում գտնվող զորքերի համար նախատեսված վառելիքի 70 տոկոսը գնում է Թուրքիայի տարածքով, ապա դա ուղղակի սուտ է: Վառելիքը Իրաքից ԱՄՆ-է գնում եւ ոչ Թուրքիայի տարածքով»,-նշել է հայ քաղաքագետը:
Նա նաեւ կարծում է, որ ԱՄՆ-ն այժմ կորցրել է իր գրեթե բոլոր ռազմավարական դշանակիցներին եւ նորերին է որոնում: «Օրինակ, նոր դաշնակից կարող է դառնալ նոր Իրաքը, այն շատ հարմար է: Թուրքիան չի կարող օգնել ԱՄՆ-ին Իրանի դեմ պայքարում: Հենց Իրանի հետ է Ջորջ Բուշի վարչակազմը պատրաստվում «հարաբերություններ պարզել»,-ընդգծել է Մելիք-Շահնազարյանը: