4 մայիսի 2017 - 17:13 AMT
Վրաստանը հեպատիտ Ց-ով հիվանդների համար դեղ է նվիրաբերել ՀՀ-ին

ՀՀ կառավարության նիստում որոշվել է ընդունել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Սովալդի» դեղը` Հայաստանի Հանրապետությունում հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց առողջական վիճակը բարելավելու նպատակով օգտագործելու պայմանով:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին հանձնարարվել է տասնօրյա ժամկետում նվիրաբերողի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր:

Դեղորայքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին: