5 մայիսի 2017 - 11:50 AMT
«Քարերի սիմֆոնիային» կից շինարարություն է ընթանում

Գառնիում «Քարերի սիմֆոնիային» կից շինարարություն է ընթանում: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով ահազանգել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հասմիկ Եվոյանը՝ ներկայացնելով նաև լուսանկարները:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սուքիասյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունն արդեն իսկ արձագանքել է հրապարակմանը.

«Արդեն թեժ գիծը բացված է: Բնապահպանական տեսուչները մեկնել են տեղում խնդրին ծանոթանալու»,- նշեց նա ու հավելեց, որ հետագա քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը» բնական հուշարձան է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։Բնական հուշարձանը նշանավոր է իր արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։