5 մայիսի 2017 - 14:47 AMT
Պետերբուրգի հայկական եկեղեցուն կից կգործի հայ բժիշկների ընկերակցությունը

Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցուն կից կգործի հայ բժիշկների ընկերակցությունը: ՀԱԵ Սանկտ Պետերբուրգի թեմի «Վերնատուն» հայ-ռուսական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ազգությամբ հայ բժիշկների առաջին հավաքը:

Ընկերակցության ստեղծման նպատակը լինելու է որակյալ բուժօգնության տրամադրումը թեմի անդամներին և Պետերբուրգում սովորող հայ ուսանողներին:

Հավաքը բացել է հայտնի նյարդային վիրաբույժ, Պոլենովի անվան ԳՀԻ մանկական բաժանմունքի վարիչ Վիլյամ Խաչատրյանը:

Նախագիծը կհամակարգեն նյարդային վիրաբույժ, գիտությունների թեկնածու Հովհաննես Հակոբյանը և բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, անոթային վիրաբույժ Արթուր Ապրեսյանը:

Ընկերակցության առաջնային նպատակներն են ամբուլատոր ախտորոշումը, ստացիոնար հետազոտությունը, բուժումը պետական կլինիկական հիվանդանոցներում, բարեգործական և սոցիալ-բժշկական օգնության վերականգնումը Պետերբուրգի թեմում: