7 նոյեմբերի 2007 - 17:50 AMT
Հայաստանը խաղաղության վերջին կղզյակն է տարածաշրջանում
Հայաստանը դարձել է խաղաղության վերջին կղզյակը տարածաշրջանում: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, այսօր Հայաստանի համար անմիջական սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի հնարավոր պատերազմը Իրաքի քրդերի դեմ:

«Մեր երկրի շուրջ բոլոր կողմերից լարվածություն է նկատվում. Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում: Այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ մեր շուրջ կամ պատերազմում են կամ պատրաստվում են պատերազմի: Դա վկայում է Եվրոպայում Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ եթե տարածաշրջանում մեծ պատերազմ սկսվի, ապա բացառված չէ, որ այն կդիպչի Ադրբեջանին, Հայաստանին եւ Իրանին: Եւ այդ դեպքում բոլորից շատ կտուժի Հայաստանը, քանի որ մյուս բոլոր մասնակիցները միմյանց հետ ընդհանուր լեզու կգտնեն»,- նշել է հայ քաղաքագետը: