5 մայիսի 2017 - 16:48 AMT
Մայր Աթոռը հնգյակի ընտանիքին բնակարան կնվիրի

Մայր աթոռ Սբ Էջմիածինը Երևանում ծնված հնգյակի ընտանիքին 4-սենյականոց բնակարան կնվիրաբերի։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Բնակարանի գտնվելու վայրը քննարկվում է ընտանիքի հետ», - տեղեկացրեց Մելիքյանը:

Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, հնգյակ է ծնվել: Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում: Երեխաները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։

Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։

Կարդացեք նաև՝ Նորածին հնգյակի վիճակը կայուն է. Երկուսին նախապատրաստում են ինքնուրույն շնչառությանը