6 մայիսի 2017 - 10:17 AMT
Վերաթողարկված Nokia 3310-ի առաքումները մեկնարկել են

Վերաթողարկված լեգենդար Nokia 3310-ի առաքումները մեկնարկել են: Այդ մասին հայտնել է Nokia Mobile-ի պաշտոնական աքաունթը Twitter-ում:

Իրական մանրածախ վաճառքի կոնկրետ ժամկետներ դեռ չեն հաղորդվում, սակայն, հավանաբար, դա շուտով կլինի, գրում է Ferra.ru-ն:

Լեգենդար Nokia 3310-ի վերաթողարկված տարբերակը HMD Global ընկերությունը ներկայացրել էր փետրվարին Բարսելոնայում կայացած MWC 2017 ցուցահանդեսում:

Նոր Nokia 3310-ը ունի 2 2.4-դյույմանոց էկրան, 2 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ, սլոթ հիշողության microSD քարտի համար: Ակտիվ օգտագործման ռեժիմում հեռախոսը կարող է աշխատել մոտ 22 ժամ մեկ լիցքավորմամբ, սպասողական ռեժիմով՝ մոտ 1 ամիս: Հեռախոսը վաճառքի կհանվի 2017-ի երկրորդ կիսամյակում և կարժենա 49 եվրո:

Nokia 3310-ի նոր տարբերակի արտաքին տեսքը փոխվել է: Հեռախոսն ավելի փոքր է դարձել և բարակ: Նոր մոդելը տարբեր գույներով է թողարկվելու՝ մոխրագույն, մուգ կապույտ, դեղին և կարմիր:

Օրիգինալ Nokia 3310-ի վաճառքը սկսվել էր 2001-ին: Ընդհանուր առմամբ վաճառվել է այդ մոդելի 126 մլն հեռախոս: 2016-ի մայիսին Nokia-ն հայտնեց ֆիննական HMD Global-ի հետ ռազմավարական արտոնագրային համաձայնագիր կնքելու մասին մտավոր սեփականության և բրենդի գծով, որի շրջանակում ընկերությունը կկարողանա նոր սերնդի հեռախոսներ և պլանշետներ արտադրել Nokia ապրանքանիշով: