6 մայիսի 2017 - 11:54 AMT
Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել է

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից մեկը, որը բուժում էր ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, մայիսի 6-ի առավոտյան մահացել է: Տեղեկատվությունը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նորածին աղջնակի վիճակը մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը կրիտիկական է դարձել և լուսադեմին նա մահացել է:

Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, հնգյակ է ծնվել: Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում: Երեխաները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։

Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։

Կարդացեք նաև՝ Մայր Աթոռը հնգյակի ընտանիքին բնակարան կնվիրի